Ինչո՞վ է օգտակար նուռը․ Ամեն ինչ նրա մասին

Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղևը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն և գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկն օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են թուրմի և վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին: Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար կարևոր է օրական մեկ հատ նուռ ուտել: Արքայական միրգն օգտակար է նաև աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ երկու ճաշի գդալ չափաբաժնով: Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաև ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավող մասին ու պահել, մինչև ցավը մեղմանա: Այն նաև շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել, հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ: Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում: Ամեն օր մեկ բաժակ նռան հյութը տղամարդկանց կօգնի պայքարել իմպոտենցիայի դեմ: Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գրամի համար: Եթե չեք սիրում նուռ, կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան ձեզ համար չէ:

Նռան դիետա

Ճաշացանկ
Նախաճաշ։ Միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ: Ճաշ։ Եփած հավի միս, մեկ բաժակ նռան հյութ: Ընթրիք։ 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ: Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում կկորցնենք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանանք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:

Նռան հյութը՝ արյան համար

Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել 1 ամիս տևողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել․ չէ՞ որ նուռը փորկապություն է առաջացնում:

Նռան թուրմը՝ դիմադրողականության համար

Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող և ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական 2-3 անգամ հիսուն գրամ խմել ուտելուց առաջ: Դիմադրողականությունը բարձրացնելու և ուժերը վերականգնելու համար 1 թեյի գդալ չոր կեղևի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել և 2 ժամ թրմել: Այնուհետև քամել և օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման և փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է:

Նռան դիմակներ՝ մաշկի համար

Որպես դիմահարդարման միջոց` նուռը շատ հաճախ է օգտագործվում։ Առաջին հերթին` մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաև դեմքը սպիտակեցնել: Նուռը նաև երիտասարդացնող միջոց է: Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել` 6 գդալ թթվասերով և երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի և լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ: Կորյակները հեռացնելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը և օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել:

դիտվել է 51200 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am