Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենը Խորվաթիա – Հունգարիա(1:1) հանդիպմանը եղել է պահեստայինների նստարանին: Երկրորդ խաղակեսում նրան ուղարկել են պահեստային մյուս ֆուտբոլիստների հետ մարզվելու: 20 րոպե անց 26-ամյա պաշտպանն ինքնակամ վերադարձել ու նստել է պահեստայինների նստարանին:
Այդ քայլը ծայրաստիճան զայրացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչին: Մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել է, որ այլևս հույսեր չի կապում Լովրենի հետ:
«Չկա ոչինչ ավելի կարևոր, քան ազգային հավաքականը: Ես չեմ հանդուրժի նման վարքագիծ: Լովրենն այլևս մեր հավաքականից չէ ու չի մասնակցի Եվրո-2016-ին»,- Չաչիչի խոսքն են փոխանցում խորվաթական լրատվամիջոցները:
Նշենք, որ Եվրո-2016-ում Խորվաթիայի հավաքականն ընդգրկված է D խմբում, որում տեղ են զբաղեցրել նաև Իսպանիայի, Թուրքիայի ու Չեխիայի հավաքականները:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը