Փաշինյանը լիցքավորվում է Մոսկվա մեկնելուց առաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն նախօրեին հաղոր­դագրություն էր տարածել Հարավկովկասյան երկաթու­ղի ընկերության տասնամյա գործունեության լայնածավալ ստուգում սկսելու մա­սին, այդ թվում՝ որոշ դրվագ­ներով հարուցված քրեական գործերով: Այս հաղորդագրությունը, թվում է, թե վերջին մի քանի ամիսներին իրար հաջորդող հաղորդագրություններից մեկն է, ամենատարբեր կա­ռույցներում և կազմակերպություններում եղած չարա­շահումների հայտնաբերման մասին: Սակայն Հարավկով­կասյան երկաթուղու ստուգ­ման մասին հաղորդագրու­թյունը ամենևին էլ շարքից մեկը չէ, այն առանձնահա­տուկ է, և ահա թե ինչու: Հարավկովկասյան երկա­թուղի ընկերությունը ստեղծ­վել է 2008 թվականին, Հայաստանի երկաթուղային են­թակառուցվածքները կառավարելու և զարգացնելու հա­մար: Ընկերության ստեղծո­ղը Ռուսական երկաթուղի­ներ ընկերությունն է, որը 2008 թվականին Հայաստա­նի կառավարության հետ կնքել է Երկաթուղու կառավարման կոնցեսիոն պայմա­նագիր, 30 տարի ժամկետով, պարտավորվելով, ըստ էու­թյան, կատարել մոտ 350 մի­լիոն դոլարի ներդրում երկա­թուղին զարգացնելու հա­մար: Այլ կերպ ասած՝ Հարավ­կովկասյան երկաթուղին դա ռուսական երկաթուղիներն է, որն արդեն տասը տարի կառավարում է հայկական երկաթուղին: Եվ ահա, Քննչական կոմիտեն, փաս­տորեն, հայտարարում է Հայաստանում Ռուսական եր­կաթուղիների գործունեու­թյան լայնածավալ ստուգ­ման մասին: Իսկ սա հատ­կանշական է այն ֆոնին, որ վաղը Մոսկվա է մեկնում Հա­յաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ հանդի­պելու է ՌԴ նախագահ Պուտինին: Մոսկովյան այցից առաջ նշմարված են այն հարցերը, որոնք լինելու են քննարկման սեղանին, և որոնց առնչու­թյամբ իրավիճակները այնքան էլ պարզ ու հեշտ չեն՝ գազի գին, ՀԱՊԿ խնդիր: Մոսկվա այցից առաջ տեղե­կություններ շրջանառվեցին, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել գազի գինը, ու թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն այդ մա­սին ոչինչ հայտնի չէ և հույս ունի քննարկումները բերեն դրական արդյունքի, այդու­հանդերձ, խիստ հատկան­շական է, որ Մոսկվա այցից առաջ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, լիցքավորում է իր պարկուճը՝ Ռուսական երկաթուղիների գործունեության լայնածա­վալ ստուգման մասին տա­րածված հաղորդագրու­թյամբ»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am