Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցըտևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է Tass-ը` հղում անելով
ՌԴ ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին:
Սիլուանովը հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև հարկային օրենսդրության փոփոխություններն ու էներգառեսուրսների գնագոյացման ոլորտում համատեղ գործողությունները:
«Առաջին հերթին, քննարկվել են փոփոխությունները, որոնք հաջորդ տարի կիրականացվեն Ռուսաստանի հարկային օրենսդրությունում և մեր ծրագրերը՝ կապված նավթագազային ոլորտի հարկման փոփոխությունների հետ»,- ասել է Սիլուանովը:
Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»:
Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, որպեսզի զանգահարի 15-ամյա Արսլան Կաիպկուլովին, որը ծանր հիվանդությամբ է տառապում։ Վլադիմիր Պուտինը խոստացել էր իրականացնել տղայի ցանկությունը: Դրանից հետո ՌԴ նախագահը շարունակել է Լուկաշենկոյի հետ զրույցն աշխատանքային ճաշի ձևաչափով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը