«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլեւս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:
Մասնավորապես, Ճամբարակի համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին համաձայնություն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող, Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: Որպես հիմնավորում` նշված է այն հանգամանքը, որ քաղաքացին չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա եւ տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը:
Արդեն հունիսի 11-ին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ, բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Դանիելյանի ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան, թեեւ տեղական իշխանությունների որոշման մեջ նա ներկայացված է որպես անտուն: Դանիելյանի ամուսինը՝ Թարխան Խեչոյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր անունով երկու բնակարան ունի:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը