Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետև, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն և այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից և իր գագաթնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ: Հայաստանի Հանրապետությունում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. առաջինը՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաև արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին: Ինչո՞ւ է կարևոր սա ասել հատկապես Արտաքին գործերի նախարարությունում, որովհետև ցավոք անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն: Հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, ինչպես նաև կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու վրա: Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել: Հաջորդ խնդիրը՝ Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է մեր երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար և սրանում իհարկե մեր դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր: Հույս ունեմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեր դիվանագետներին ոչ միայն էներգիա խնայելու հնարավորություն են տվել, այլև լիցքավորել են նոր էներգիայով: 2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում: Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող և ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն: Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին: Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարևորագույն առիթով, որովհետև այնուամենայնիվ ժողովրդի կողմից լիազորված լինելը և ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019 թվականին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսևորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի: Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին և որևէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին: Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ, ավելի ու ավելի շոշափելի հաղթանակներով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դիվանագիտական ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ այդ ծառայության մեջ: Հույս ունեմ, որ այն վստահությունը, որ մեր կառավարությունը ստացել է ժողովրդից, կփոխանցվի նաև մեր դիվանագետներին, ովքեր միջազգային ասպարեզում հանդես կգան ավելի ու ավելի վստահ, ավելի ու ավելի դուխով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: Տոնական ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչների:

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am