Կոչ`Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովում կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ կատարել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: «Հաշվի առնելով Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի խախտումները՝ մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները»,- գրել է ԱՄՆ նախագահը Washington Post-ում տպագրված «Ինչպես մենք կարող ենք իրականության վերածել խաղաղության մեր ընկալումը առանց միջուկային զենքի» հոդվածում: Օբամայի խոսքով՝ երկու երկրներին հարկավոր է բանակցություններ վարել միջուկային սպառազինությունների կրճատման վերաբերյալ: Օբաման նաև նշել է, որ մինչ 2018 թվականը ամերիկյան ու ռուսական միջուկային մարտագլխիկների թիվը կհասնի 1950-ականներից ի վեր ամենացածր մակարդակին:
