«Ինչո՞ւ օրենքը համահավասար չի գործում». Բաց նամակ ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներին

Շիրակի մարզի Անիի նախկին զինկոմիսարիատի սպա Ռոման Ավետիսյանը, ով զինկոմիսարիատների օպտիմալացումից հետո հայտնվեց ՀՀ ԶՈւ Կադրերի տրամաադրության տակ, առանց տեղյակ պահելու, պատահականության սկզբունքով տեղեկանում է իր կարգավիճակի մասին ու ներկայանում ՊՆ Կադրերի Վարչություն պարզելու պատճառը, քանի որ ինքը օպտիմալացման գործընթացի ժամանակ ներկայաված է եղել՝ որպես Շիրակի մարզային զինկոմիսարիատի Անիի խմբի տեղակալ։ Սակայն, Կադրերի վարչությունում նրան հայտնում են, որ՝ այդ ծառայությունը քեզ հասանելի չէ, քանի որ զինկոմիսարիատներում ու դրանց խմբերում պիտի ծառայեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները և վիրավորում ստացած սպաները, քեզ կնշանակենք որևէ զորամաս կծառայես։ Նա էլ հիշեցրել էր իր կարգավիճակը, քանի որ պիտանի է ծառայության սահմանափակումով, այս դեպքում էլ պատասխանել էին, որ՝ ըստ սահմանափակման աստիճանի որևէ ծառայություն կառաջարկենք, գնա մինչև դեկտեմբերի 1-ը կկանչենք։ Նշված ժամանակն էլ անցավ, դեկտեմբերի 5-ին կանչում ու ասում են կամ գնա Արարատի սահմանային զորամաս, կամ էլ զորացրվիր, առանց այլ տարբերակի։ Բնականաբար, մերժել է, քանի որ նշված ծառայությունը չի համապատասխանել իր կարգավիճակի հետ։ Նշեմ,որ նա ընտանիքի միակ զավակն է, ունի առողջական խնդիր, լեղապարկի վիրահատություն է տարել ու նրան հատուկ սննդակարգ է պետք, ինչը զորամասում դժվարության կհանգեցնի, չհաշված, որ հայրը ունի առողջական խնդիրներ, ունի երկու անչափահաս երեխա, ինչպես է բնակավայրից ու ընտանիքից հեռու շարունակելու ծառայությունը, խնդրել էր գոնե մարզի մեջ որևէ զորամասում նշանակել, մերժել էին, թե չկա տեղ, այնինչ Անիի խմբի տեղակալի պաշտոնը թափուր էր, թեև ներկայացված էր, բայց չէին նշանակում’ պատճառաբանելով առաջնագծում չես ծառայել։ Ռոման Ավետիսյանը բերել էր օրինակներ, թե ինչու Շիրակի մարզային զինկոմիսարիատում ու խմբերում շարունակում են ծառայել նախկին աշխատակիցները, ովքեր չունեն առողջական խնդիրներ, չեն մասնակցել քառօրյա պատերազմին, բայց իմ դեպքում ինձ հասանելի չէ այդ ծառայությունը,անմիջապես Կադրերի վարչությունում պատասխանել էին, թե գնա բողոքիր։ Ստացվում է, որ օրենքը գործեց միայն Շիրակի մարզային զինկոմիսարիատի խմբերից միայն Անիի խմբում’ի դեմս Ռոման Ավետիսյանի։ Դեկտեմբերի 11-ին առանց զեկուցագրի,առանց տեղյակ պահելու, առանց պայմանագրային զինծառայողի պայմանագիրը լրանալու ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, արձակել են զինծառայությունից, որով ասվում է զինծառայողին արձակել, եթե համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, այսինքն եթե լրացել է տվյալ ծառայողի պայմանագրի ժամկետը, այնինչ Ավետիսյանի պայմանագիրը մինչև 2021թ. է։ Այս ամենի մասին նամակ խնդրանքով դիմել ենք պաշտպանության նախարարին, սակայն նամակը հետ են ուղարկել Շիրակի մարզային զինկոմիսարիատ, պատասխանել են, որ զինկոմիսարիատներում ծառայում են միայն առաջնագծի ծառայողները, ինչը չկա ոչ Ախուրյանի, ոչ Արթիկի, ոչ էլ մարզային զինկոմիսարիտում, նույն աշխատակիցներն են։ Ինչո՞ւ օրեքը համահավասար չի գործում։ Այս ամենի մասին գրվել է նաև ՀՀ վարչապետին, սակայն սպասում ենք պատասխանին, խնդրում եմ Ձեզ այս միջոցով օրենքի անհավասարությունը հասցնել կամ պաշտպանության նախարարին, կամ երկրի վարչապետին։ Եթե առաջնագծի մասնակիցները պիտի ծառայեն զինկոմիսարիատներում ու խմբերում, ուրեմն թող իրոք իրենք ծառայեն, այս դեպքում ասելիք և բողոք չէր ունենա ոչ մի այլ ծառայող։ Ժենյա Գրիգորյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am