Վարդենիսի սոցիալական աջակցության նախկին պետը հետախուզվում է

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի՝ առերևույթ խարդախությանն առնչություն ունենալու վերաբերյալ: Այսպես՝ գործակալության պետը, ով հիշյալ պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականի մարտի 26-ից մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը, իր գործունեության ընթացքում, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից ակնհայտ կեղծ տվյալների ներառմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր գումարներ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել նույն գործակալության երկու աշխատակիցների հետ, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից օգտագործվող անհատական ծածկագրերով համակարգչային բազայում ներառի սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տվյալներ, և հափշտակեն այդ անձանց անվամբ տացված նպաստների գումարները: Կատարված դերաբաշխման համաձայն՝ վերջիններս, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականից մինչև 2018 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում, յուրաքանչյուրն առանձին, սոցիալապես անապահովության վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներակայացնելով շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների կենսորոշիչ տվյալները, ինչի մասին քաղաքացիները տեղյակ չեն եղել: Արդյունքում՝ կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա հիշյալ քաղաքացիներն ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում: Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներն ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: Նախանական տվյալներով՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը, գործակալության երկու աշխատակիցների հետ, խարդախությամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար՝ 6520000 ՀՀ դրամ և 14376000 ՀՀ դրամգումար՝ պետությանը պատճառելով ընդհանուրը 20 896 000 ՀՀ դրամի գույքային վնաս: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am