Հանցավոր գործարք Փաշինյանի եւ իր տխրահռչակ խորհրդականի միջեւ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արշակ Կարապետյանը, նույն ինքը 2016թ-ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է, գեներալ-մայոր, ում անվան հետ էր կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ նույն ժամանակահատվածում պաշտոններից զրկվեցին նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը ։ Թեև այդ ժամանակ աղմկահարույց պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չտրվեցին, այնուամենայնիվ ներքաղաքական, զինվորական կուլիսներում մեղադրանքներ էին հնչում նրանց հասցեին։ Օրինակ, Արշակ Կարապետյանի մասին ասվում էր, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Այդ աղմկահարույց պաշտոնանկություններից հետո, Ա. Կարապետյանը որոշ ժամանակով հանգրվանեց Մոսկվայում, այնուհետև մոտ 2 տարի անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում նշանակվեց։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։ Այս նշանակումը արժանացավ հանրության պարզավանքին ու վրդովմունքին, ինչը սակայն Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ որակեց։«Քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, ու ոչինչ չեմ գտել հեռախուզական տվյալների պակասության կամ բացակայության մասին»,- ասաց Փաշինյանը: Մի քանի օր անց, սակայն, լույս սփռվեց իրականության վրա՝ պարզելով Կարապետյանի խորհրդական նշանակելու «հիմնավոր» պատճառները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ․ «Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ, պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը փախողվել է։ նաեւ Արշակ Կարապետյանը եղել է այդ թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել, բայց ես կարող եմ միայն ենթադրել, որ երբեմնն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում,այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակում անձը որոշակի վարքագիծ կդրսեւորի իրեն տալիս են որոշակի արտոնություններ, հատկապես այն գործերում, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից մեկն է, բայց հակառակն էլ դժվար կլինի ինձ համոզել»,-հայտնեց փաստաբանը։ Հաշվի առնելով Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի մասին մասնագետների տեսակետները, որոնցում գերակշռում է քաղաքական բաղադրիչը, այսպիսով՝ կարեղ ենք արձանագրել, որ նոր Հայաստանում պաշտոնների բաշխումը եւս վերածվում է առուծախի կամ հանցավոր գործարքի։ Եւ ահա, Կարապետյանը՝ ըստ էության թանկ է վճարել խորհրդականի պաշտոնի համար, ցուցմունք տալով Փաշինյանի թիվ մեկ ախոյան Քոչարյանի դեմ։ Որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական գործոնն է դոմինանտ, փաստաբանը ապացուցում է մեկ ուրիշ օրինակով․«Օրինակ՝ Քոչարյանը, ինչպես հայտնի է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 300.1 հոդվածով, որը 2008թ. գոյություն չուներ: Որպեսզի Քոչարյանի դեմ ներկայում կարողանան կիրառել 300.1 հոդվածը, որը «Մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ եղել է 300 հոդվածը, այն չպետք է վատթարացնի մեղադրյալի վիճակը: Մենք ասում ենք, որ վատթարացնում է, իսկ մեղադրող կողմն այդպես չի կարծում: Որպես հակափաստարկ ասեմ, որ «Մարտի 1-ի» դեպքերով նախորդ Սահմանադրության 300 հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանին: Հետո, երբ այդ հոդվածը տրոհվեց, Արզումանյանի մեղադրանքը չվերաորակվեց 300.1-ի, որովհետև դատախազը համարեց, որ այդ հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Այդ պատճառով մեղադրողներն Արզումանյանի մեղադրանքից հրաժարվեցին, քանի որ նախորդ հոդվածի համեմատ այդ հոդվածը վատթարացնում էր նրա կարգավիճակը: Իսկ Քոչարյանի դեպքում պարզվում է, որ չի վատթարացնում»,- ասաց Հայկ Ալումյանը: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am