Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ այս տարվա ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նիկոլ Փաշինյանն, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել: Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ: 2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ ԵԼՔ դաշինքը ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ը այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով, հավաքելով ընդամենը 1.65% ձայն և չունենանալով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք: Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ «փչացնելու» համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։ 2018-ի ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով և դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի և երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջև վերջին ամիսներին ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ և պետականամետ որոշում էր: Մե’նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները։ Ով ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը: Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանը»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am