Եթե ակցիայի մասնակիցներն առաջարկեն, Մանվել Գրիգորյանը պատրաստ է քննարկել նրանց հետ հանդիպման հարցը

Մանվել Գրիգորյանը մինչև կալանավորվելը ունեցել է շաքար, բայց ինսուլին չի օգտագործել, սակայն հիմա նրա շաքարը 25 է, և ինսուլինը պարտադիր է: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը. «Ամեն անգամ երբ պաշտպանական կողմը բարձրաձայնում էր, որ նա առողջական խնդիրներ ունի, լիազոր մարմինը դատաբժշկական փորձաքննություն էր նշանակում: Մանվել Գրիգորյանը տասնյակից ավել հիվանդություններ ունի, նրա թոքի կեսը հեռացրած է: Նման բացասական դինամիկայով անձին կալանքի տակ պահելը ուղղակի խոշտանգում է»: Պարոն Բաղդասարյանը նշեց, թե ցանկանում է, որ Հայաստանում հասարակությունը ոչ թե նայի անձի բացասական կամ դրական լինելուն, այլ՝ այդ անձի իրավունքի խախտված լինել կամ չլինելը. «Դրանք լրիվ տարբեր բաներ են: Եթե Մանվել Գրիգորյանի փոխարեն ուրիշ անձնավորություն լիներ, նման գործարքներ կիրակացնե՞ր լիազոր մարմինը, վստահ եմ, որ ոչ: Փաստն այն է, որ ազատ արձակվելուց հետո Մանվել Գրիգորյանի հիվանդությունն ավելի է խորացել»: Հարցին, ճիշտ են արդյո՞ք լուրերը, որ պարոն Գրիգորյանի ազատվելուց հետո հրավառություն է կազմակերպվել, փաստաբանն ասաց, որ վերջինս իր առողջական խնդիրներով է զբաղվում. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ լուրերն ամբողջությամբ սուտ են: Եթե իշխանությունը լեգիտիմ է, ուրեմն պետք է բացառել փողոց փակելու մշակույթը և ընդունել դատական ակտը, հակառակ պարագայում, ինչպես արդեն բարձրաձայնել եմ, պետք է հավաքվել հրապարակում և լուծարել դատարանները, հետո բութ մատի օգնությամբ որոշել մարդուն դատելու կամ ազատելու հարցը: Ի՞նչ է նշանակում այն, որ օրինական ստացած դատական ակտը մի քանի հոգի փորձում են վիճարկել և փողոց փակել: Երեկ փակում էին Վեհափառի ճանապարհը, այսօր՝ Մանվել Գրիգորյանի, վաղն էլ, հարգելի լրագրող, քո ճանապարհն են փակելու, եթե մի քանի հոդվածների հետ համակարծիք չլինեն, մյուս օրը պատգամավորի կամ նախարարի: Դա պետք է բացառել, քանի որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և ժողովուրդն էլ օրինական ձևով ընտրել է իր իշխանավորին»: Ինչ վերաբերում է հարցին, պատրաստվում է արդյո՞ք Գրիգորյանն ինչ-որ կերպ դիմել իր ազատման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին կամ պատրաստ է արդյո՞ք հանդիպել նրանց հետ, եթե նման առաջարկություն լինի, փաստաբանն ասաց, որ առաջարկություն լինելու դեպքում կքննարկեն:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am