Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել այլ պատճառով. նոր մանրամասներ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորյանին ազատ արձակելը եւս մեկ հանգամանքի հետ է կապված. նրա դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը արդեն մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում նախաքննական մարմինն այն կուղարկի դատարան: Մինչ այդ տեղեկացնենք, որ դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գրիգորյանին ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեկնաբանմամբ՝ Գրիգորյանը կխոչընդոտի նախաքննության իրականացմանը, բայց հաշվի առնելով փաստը, որ նախաքննությունը գրեթե ավարտվել է` այս պնդումը հիմնավոր չէ: Լավագույն դեպքում նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների՝ վկաների վրա, բայց այս ողջ աղմուկից հետո հազիվ թե Գրիգորյանը նման փորձեր անի»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի՝ այսօրվա  համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am