Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում:
«The Guardian»-ի համաձայն՝ անգլիական ակումբի սկաուտները հետեւել են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը գերմանացիների հետ ավարտվում է 2017 թվականին:
Ամռանը «զինագործները» հրաժեշտ են տալու իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետային, ֆրանսիացի Մատյո Ֆլամինիին ու չեխ Թոմաշ Ռոսիցկիին: Բացի այդ, հարցականի տակ է նաեւ անգլիացի Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ապագան: Դրա հետ կապված «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է ամրացնել կիսապաշտպանության գոտին:
Բացի Մխիթարյանից՝ ֆրանսիացի մասնագետը դիտարկում է նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային ձեռք բերելու տարբերակը:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը