ԼՂ հակամարտությունը կլուծվի բանակցությունների ճանապարհով. Քերրի
ԱՄՆ-ը հույս ունի, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի բանակցությունների ճանապարհով: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք ուզում ենք տեսնել Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտոթյան հանգուցալուծումը»,- հայտարարել է Քերրին և հավելել, որ «դրան պետք է հասնել բանակցային գործընթացի միջոցով»:
