Մայիսի տասից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսին նշեց, որ պատրաստակամ է նոր կառավարության ձևավորումից հետո էլ շարունակել իր աշխատանքը: «Մայիսի տասից ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, կաշառակերությունն իսպառ վերացված է»,- ասաց նա: Խոսելով ձեռքբերումներից՝ ոստիկանապետը կարևորեց ընտրությունների անցկացման հարցում ոստիկանության դերակատարությունը: Ինչ վերաբերում է նախկինում եղած իրավիճակին, նա ասաց. «Ես ականատես չեմ եղել, որ ոստիկանությունը ներգրավված է անթույլատրելի գործընթացի մեջ, բայց չեմ բացառում դա, քանի որ նախկին տարիներին տեսել եմ ոստիկանների, որոնք ոչ բարեխիղճ էին, ընտրությունների մասով, ինչու չէ, նաև ընտրակաշառքի բաժանումների մասով, որոնք տեսել, նկատել են, բայց չեն արձանագրել»: Օսիպյանը վերջին ընտրությունները եզակի համարեց այն առումով, որ ոստիկանապետը որևէ ոստիկանի նկատմամբ չունի նշանակված ծառայողական քննություն, այսինքն՝ չկա որևէ բողոք, թեև չհերքեց, որ մանր թերություններ եղել են: «Ունենք բացթողումներ, բոլոր ծառայություններում կան թերություններ, բայց վստահ եմ, որ 2019 թվականին կվերանայենք այդ ամենը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը, քաղաքացիների մտահոգություններին, թե կատաստրոֆիկ վիճակ է, Վալերիյ Օսիպյանը նշեց, որ երբ վարչապետին զեկուցում է, երբեմն դիտողություններ են լինում: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1300 արձանագրություն ճանապարհային ոստիկանների կողմից ավելի է արձանագրվել: Այսինքն՝ ո՞նց կարելի է չաշխատել և 1300 ավելի արձանագրություն կազմել»,- ասաց նա: Ըստ ոստիկանապետի՝ հեղափոխությունից հետո քաղաքացին ավելի պահանջատեր է դարձել, իր իրավունքները լավ գիտի: «Ցո՛ւյց տվեք մի երկիր, որ խցանում չլինի, որտեղ ուղղակի կես ժամ, մեկ ժամ խցանումների մեջ չլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ օրերս է վերադարձել հարևան Վրաստանից, որտեղ ևս կային խցանումներ: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ մտահոգություն կա, սակայն չհամաձայնեց, որ ճանապարհներին խայտառակ վիճակ է տիրում: Նա հիշեցրեց, որ մոտավորապես 13 միլիարդի կարգի տուգանքներ ներվել են, և չբացառեց, որ կլինեն վարորդներ, ովքեր կմտածեն՝ հիմա խախտում անեն, կգա ժամանակ, էլի կհամաներվեն: «Ոչ, այդպիսի բան չի լինելու, գնալով ավելի ենք խստացնելու: 2019 թվականին, վստահ եմ, կանցնենք բալային համակարգի, և այն հենց առաջին ամսում կտա իր արդյունքները»,- ասաց նա:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am