«Փաստերն աղավաղում են․ Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակից ընկերն է եղել»․ Էջմիածնի փոխքաղաքապետ. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքի ցույց կազմակերպածներից մեկն իր ելույթում անդրադարձել էր Էջմիածնի փոխքաղաքապետ, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանին՝ հայտարարելով, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ոտքի կանգնած մարդիկ թավշյա հեղափոխության հետ կապ չունեն: Բանախոսը նորընտիր պատգամավորին հորդորել էր․ «Դուք իրավունք չունեք խառնվել այս քաղաքացիական անհնազանդությանը, կապ չունի` դուք որ ուժն եք ներկայացնում: Ընտրվել եք`գլուխներդ կախ ծառայեք ժողովրդին: Այս քաղաքացիները ենթարկվել են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դուք էլ, ես չգիտեմ, ժողովուրդն է խոսում՝ Մանվելի հետ քավոր-սանիկ եք, ինչ եք»։ Այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Արգիշտի Մեխակյանը՝ նշելով, որ ինքը ֆեյսբուքյան էջում ոչ մի գրառում չի կատարել, ընդամենը հարցազրույց է տվել 24 news.am-ին, որտեղ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի դեմ փողոցում գտնվողները նույն հեղափոխության մասնակիցնե՞րն են, ասել է․ «Կան և հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ, և մարդիկ, որոնք, այսպես ասած, շատ ակտիվ չեն եղել հեղափոխության օրերին։ Նրանք իրենց ուղերձն են հղում՝ մերժում են դատարանի որոշումը»։ Արգիշտի Մեխակյանը նշեց, որ իր խոսքերն աղավաղել են, ավելին` իրականության հետ բացարձակապես կապ չունեցող հայտարարություն են արել, թե ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր- սանիկական հարաբերությունների մեջ է։ «Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակից ընկերն է եղել մարտի դաշտում, ոչ ավելի։ Ես ցավում եմ, որ խաղաղ ցույցերը, որոնք ի սկզբանե ինչ պահանջ, որ ունեին, դրանց կոնտեքստը փոխվում է ու իրականության հետ բացարձակ կապ չունեցող շահարկումներ են անում։ Նման խոսակցություններ փորձեցին շրջանառել նաև նախընտրական շրջանում, այդ լուրերը համապատասխան հերքումներ են ստացել։ Նման շահարկումներով պետք չէ ժողովրդին մոլորության մեջ գցել, ժողովուրդն ավելի իմաստուն է, իմ տարիների գործունեությունը եղել է բաց և թափանցիկ, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն սա»,-ասաց Էջմիածնի փոխքաղաքապետը։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am