Հենրիխ Մխիթարյանը լուրջ վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ինչպես տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ: Բժշկական հետազոտություններից պարզ էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի կոճի հետ կապված խնդիրներ կան:
