«Ճանաչեք և ընդունեք մեզ». ոլորտի պատասխանատուների բացթողումը

Առհասարակ, քաղաքակիրթ հասարակության բարձրագույն արժեքը մարդն է` նրա կյանքն ու առողջությունը, հետևաբար, առողջ սերունդ ունենալու համար, յուրաքանչյուր պետություն  պետք է ձեռնամուխ լինի առողջապահական հիմնախնդիրների  լուծմանը, ոլորտում առկա մի շարք հարցերի ու բացթողումների  վերացմանը: ,,Արև երեխաներ,,   հասարակական կազմակերպությունը, որը  զբաղվում է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման խնդիրներով, եկել է այն համոզման, որ այսօր Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող անձանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ պահանջ են դրել հանրային իրազեկման, համապատասխան ծառայությունների համալիր մոտեցման`  / հոգեբանական, տեղեկատվական, վերականգնողական/, որոնց բացակայության արդյունքում հրամայական է դարձել նման խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Օրերս,  «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում, «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում, կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կազմակերպած «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ  հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին  ՀՀ կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, ՀԿ ղեկավարներ,  տարբեր բուժհաստատությունների բժիշկ-մասնագետներ: «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը, ներկայացնելով գործունեության նպատակը, իրականացվող ծրագրերն ու  արձանագրված խնդիրները,  նշեց, որ ծրագրի արդյունքում բացի տեղեկատվության լայն տարածումից, բուժաշխատողների իրազեկումից, Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի չափորոշչի մշակումից և ընտանիքներին ցուցաբերված սոցիալական աջակցությունից,  թվով տասնհինգ` այս համախտանիշով ընտանիքների  փոխարեն հոգեբանական աջակցություն է ստացել  քառասունհինգ ընտանիք: Ռուզան Թամրազյանի համոզմամբ,  Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող անձանց հետ կապված բազմաթիվ չլուծված խնդրիներից են հասարակության իրազեկման պակասը, վիճակագրական տվյալների  և համապատախան ծառայությունների համալիր բացակայությունը: «Տեղեկացվածության պակասը հիմնական խնդիրներից է, քանի որ դրա պատճառով շատ հաճախ մարդիկ խուսափում են ԴՀ  ունեցող անձանց հետ շփվելուց, անգամ  հասարակության մեջ հանդիպում են խտրական վերաբերմունքի դեպքեր, որի հետևանքով նման համախտանիշով երեխաները շատ դեպքերում դիտարկվում են  հասարակության ոչ լիարժեք  անդամ. Ավելին, այն  լուրջ խնդիր է ստեղծում հատկապես  նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների կրթական գործընթացում` մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու պարագայում: Մինչդեռ, պետք է իմանալ, որ այդ համախտանիշն ունեցող մարդիկ կարող են կրթվել, երկար կյանք ունենալ և աշխատել:  «Ճանաչեք և ընդունեք մեզ» կարգախոսն է կրում մեր ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվում է «Ես կարող եմ» վերնագրով սոցիալական տեսահոլովակը, ինչը նպատակ ունի ներկայացնելու, որ Արև երեխաներն էլ կարող են անել այն ամենը, ինչ մենք՝ բոլորս»,- ասաց ՀԿ-ի նախագահը: Հոգեբան Սոնա Գրիգորյանը խոսեց  հոգեբանական  այն հիմնախնդիրների մասին, որոնք նկատել է  Դաունի համախտանիշով երեխաների ընտանիքների հետ աշխատելիս:  «Շատ հաճախ բժիշկները տեղեկատվությունը հայտնում են  իրենց ունեցած կարծրատիպերի համաձայն,  հանկարծակիի բերելով ծնողին,  նրանք հոգեբանական ճմշում գործադրելով, նշում են թե երեխան հատուկ մասնագիտացված կենտրոնում պետք է ապրի և երկար կյանք չի ունենալու, նրան բույսի կյանք է սպասվում, ձեզ էլ՝ մեծ տանջանքներ, առաջարկում են հղիության ընդհատում, եթե դա հղիության ընթացքում է բացահայտվել»: Հոգեբանի  հավաստմամբ,  նման մոտեցման պարագայում  ծնողները ենթարկվում են լուրջ սթրեսի,  հետևաբար հատուկ  աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի նրանք փուլ առ փուլ հաղթահարեն այդ  խնդիրները, հասնեն ինքնաբացահայտման, հոգեկան հանգստության և ինքնօգնության մեխանիզմների ներդրման: Առավել ուշագրավ  էր  քննարկումների  ժամանակ մասնակիցների  հնչեցրած  տարբեր  տեսակետներն ու կարծիքները, որոնց շնորհիվ վեր հանվեցին  ոլորտի օրենսդրական բացերն ու   հրատապ լուծումներ պահանջող  մի շարք հիմնախնդիրներ:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am