Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Գրիգորյանի առողջական խնդիրներին և տեղեկացրեց, որ երեկ երեկոյան բժշկական միջամտություն է եղել «Շտապ օգնության» կողմից:
«Ես ասեմ, Մանվել Գրիգորյանը առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, երեկ՝ ուշ երեկոյան բժշկական միջամտություն է եղել»,- ասաց նա:
Ինչպես ասաց` Մանվել Գրիգորյանն իր բուժումներն ընդունում է տանը, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդանոցում: Դատարանը Մանվել Գրիգորյանի ազատ արձակելու որոշումը կայացնելիս՝ նաև հաշվի է առել անձի առողջական վիճակը:
Հարցին, թե ճի՞շտը են տեղեկությունները, որ Գրիգորյանի մի զանգով իր թիմակիցները կարող են զինվել, Բաղդասարյանը ասաց, որ դրանք սադրիչ լուրեր են։
«Լիազորված եմ տեղեկացնելու, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, և Մանվել Գրիգորյանի հետ բացարձակ աղերս չեն կարող ունենալ։ Իմ պաշտպանյալի հետ զրուցել ենք, թե գործի շրջանակներում, և՛ հետագայի հետ կապված, և նման մարտավարական բաներ գոյություն չունեն, այդպիսի հայտարարությունները բացարձակ աղերս չեն կարող ունենալ իմ պաշտպանյալի հետ»։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը