Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկիր. փաստաբան

Եթե դատական իշխանությանը ճնշելու համար մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան չի արձագանքում, ապա Սահմանադրությամբ Հայաստանը պետք է հռչակել անարխիստական երկիր։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ թվով 20-30 սեփականության վկայականներ ուղարկել է, որպեսզի պետական մարմիններն սկսեն գործառույթներ իրականացնել: Մոտ 6 ամիս քննեցին, զննեցին այդ իրավունքի հիման վրա, տեսան հանցակազմ չկա, հիմա էլ ուղարկում են գյուղապետերին՝ ցուցում են տալիս, որպեսզի մտնեն դատական պաշտպանության մեջ՝ այդ տարածքների գործարքներն անվավեր ճնաչելու համար»,- ասել է  Լևոն Բաղդասարյանը: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նշեց, որ գրավի կիրառման միջնորդության քննարկմանը դատախազության որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել դատարանում ։ «Դատական ակտի հետ կապված գործի նյութերին ծանոթ չեն, բայց պատասխանատու հայտարարություն են անում՝ բողոքարկելու մասին։ Պատճառը պարզ է՝ երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական։ Այդպես էլ վերացական դատողությունենրով խաղում են անձանց ճակատագրերի հետ։ Եթե դատախազությունը ներկայացնի որևէ փաստ, որ Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը ներողություն կխնդրի ու կհորդորի իր պաշտպանյալին վերադառնալ բանտախուց», - նշեց փաստաբանը։  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am