Դաժան սպանություն` Տավուշի մարզում
Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու դիեր են հայտնաբերվել: «Արմենպրես»-ին ոստիկանությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 23–ին ժամը 21։30–ից մինչեւ դեկտեմբերի 24–ը ժամը 10։30 ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող–ծակող գործիքով սպանել են մոր եւ որդու։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
