Կարո Եղնուկյանը դատի է տալիս Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը դատի է տալիս Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին՝ անօրինական գաղտնալսումների համար: Այս առնչությամբ, նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երեւում էր, որ 2014թ. եւ 2015թ. իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որեւէ հիմք չի եղել:  Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել եւ 3 տարի անց, երբ ինձ մեղադրեցին Սասնա-Ծռերին օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն, իմ կամքից անկախ առանց որեւէ հիմքերի իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք չեն ոչնչացվել եւ անօրինական պահվել են հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ հեռախոսներս գաղտնալսելու համար հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություն ունեն իբրեւ թե փորձում եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով: 2016թ. հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ 3 բնակարաններս, 2 ավտոտնակներս եւ 3 ավտոմեքենաներս խուզարկելու թույլտվություններ ստանալու համար` ռադիոկապի սարքավորումներ եւ զենք-զինամթերք որոնելու նպատակով: Քննչականը խուզարկության համար որպես հիմք է ներկայացրել 2 օրվա հեռախոսազանգերիս գաղտնալսումը եւ իբրեւ թե կրկին առկա են օպերատիվ: Այս հանգամանքը հիմք էր տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել են հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում, քանի որ ես այդ օրերին բացառապես գտնվել եմ իմ բնակարանում եւ արտաքին աշխարհի հետ շփվել միայն հեռախոսով: Փաստորեն 2 անգամ դավադիր կերպով քննչական մարմինները դատարաններին ներկայացվել են, որ կան օպերատիվ տվյալներ, որոնք սակայն մինչեւ այս պահը անհայտ են: «Սասնա Ծռերի» քրեական գործի նախաքննության ընթացքում ես դիմել էի դատարան որպեսզի ինձ տրամադրվի այդ օպերատիվ տվյալները, կասկածելով որ դրանք կամ գոյություն չունեն կամ էլ արվել են անօրինական ճանապարհով:  Սակայն դատարանը մերժեց ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է եւ չի կարող տրամադրվել ինձ մինչեւ նախաքննության ավարտը:  Երբ նախաքննությունը ավարտվեց եւ գործը հանձնվեց դատարան ես նորից դիմեցի դատարանին, որ ինձ տրամադրվեն օպերատիվ տվյալները, բայց նորից դա մերժվեց, այս անգամ պատճառաբանելով, որ դա կտրամադրվի դատավարության ավարտին: Այդ իսկ պատճառով հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար հեղափոխությունից հետո դիմեցի ՀՀ Ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին այդ տեղեկությունները ինձ ծանոթացնելու համար, ինչպես նաեւ ցանկանում էի բացառել այսուհետեւ նման անօրինական գործելակերպը: Ցանկանում էի նաեւ հավաստիացում ստանալ, որ այսուհետեւ իմ եւ ընտանիքիս անդամների իրավունքները չեն խախտվելու: ՀՀ Ոստիկանությունից պատասխան էր ստացվել, որ ՀՀ Ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակներում, իսկ այդ տվյալները ինձ կտրամադրվի միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ եթե կայացվի արդարացման դատավճիռ: ՀՀ ոստիկանությունը հրաժարվել էր պատասխանել, թե իմ բնակարաններում տեղադրվել են արդյոք գաղտնալսման սարքեր, թե ոչ: ԱԱԾ տնօրենից պատասխանից հետեւում էր, որ իմ բնակարաններում կատարվել են գաղտնալսումներ եւ իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրում էր նաեւ այն, որ գաղտնալսումները չէին եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար: Փաստորեն ՀՀ Ոստիկանության եւ ԱԱԾ-ի պատասխաններից պարզ էր դառնում, որ. Եթե անձը գաղտնալսվում է եւ նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, ապա այդ անձը երբեւէ չի կարող տեղյակ լինել իր նկատմամբ կատարվող միջոցառումների մասին եւ նա չի էլ կարող ծանոթանալ իր մասին պետական մարմիններում հավաքվող տեղեկությունների թե գոյությանը եւ թե բովանդակությանը: Այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ անտրամաբանական: Ավելին, այս օրենքը նաեւ թույլ չի տալիս անձի գաղտնիության իրավունքը պաշտպանելու, քանի որ եթե անձը գաղափար անգամ չունի, թե նրան երբ եւ ինչպես են գաղտնալսել, նա չի կարող վիճարկել գաղտնալսման օրինականությանունը: Ավելին, եթե անձը չի դատապարտվել, ապա նա զրկվում է հնարավորությունից բացահայտելու իր կամ իր ընտանիքի անդամների անօրինական գաղտնալսումները: Եթե անձին գաղտնալսել են, եւ նրա արարքում չի եղել որեւէ քրեորեն պատժելի արարք, ապա այդ մասին անձը չի կարող գաղափար ունենալ եւ այդ նյութերը չեն տրամադրվում որեւէ մեկի եւ դրանք չեն ոչնչացվում, այլ պահվում են հարմար ժամանակ դրանք օգտագործելու համար: Եթե իմ նկատմամբ չկայացվի արդարացման դատավճիռ, ապա ես չեմ կարող ծանոթանալ իմ եւ ընտանիքիս անդամներին գաղտնալսումների արդյունքներին: Սա նշանակում է, որ պետությունը շահագրգռված չէ ինձ արդարացնելու հարցում, քանի որ այդ դեպքում ես կպահանջեմ այդ տվյալները եւ կբացահայտվի անօրինությունը եւ պետական շատ մարմիններ պետք է պատասխանատվության ենթարկվեն ինձ ապօրինի հաղտնալսելու համար: Այսպիսով, մի բան ավելի քան ակնհայտ է, որ պետությունը, հանձինս ՀՀ Ոստիկանության եւ ԱԱԾ-ի խախտում են իմ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված անձնական եւ ընտանեական կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու ազատությունը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ, որ ես ենթարկվել են խտրական վերաբերմունքի:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am