Գոռ Աբրահամյանի պատասխանը Մանվել Գրիգորյանի փաստաբաններին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

«Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ: Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը վայել վարքագիծ դրսևորի և բավարար չափով դաստիարակված լինի իր պաշտպանյալի շահերը ներկայացնելիս կոռեկտություն դրսևորելու ինչպես հասարակության անդամների, այնպես էլ դատավարությանն առնչվող բոլոր սուբյեկտների հանդեպ: Մեղադրյալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, նրա խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու դատախազության մտադրությունը tert.am-ի հետ զրույցում, ըստ վերջինիս հրապարակման, մեկնաբանելիս իրեն թույլ է տվել դատախազության հասցեին էթիկայի, կոռեկտության, պատշաճության և նույնիսկ տրամաբանության սահմաններն անցնող գնահատականներ՝ մեղադրելով հակապետական քաղաքականություն իրականացնելու, ինչ-որ «ոչ պետական ատյաններից ղեկավարվելու» և, որ առավել քան տարօրինակ է՝ Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող հանրույթի հետ նույն շահերն ունենալու մեջ: Նախ՝ դժվար է կարծիք հայտնել մի կարծիքի ադեկվատության մասին, որտեղ պետական քաղաքականություն ունենալու ելակետը սեփական պաշտպանյալի՝ ազատության մեջ գտնվելու շահերով չառաջնորդվելու վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում դատախազության դիրքորոշումն է: Շատ տարօրինակ է, որ փաստաբանը կարող է իրեն թույլ տալ իր պաշտպանյալի և պետության շահերը նույնացնել: Երկրորդ՝ հորդորում եմ հարգարժան փաստաբանին ներկայացնել փաստեր, թե այդ ի՞նչ «ոչ պետական ատյանների» կողմից ղեկավարվելու մասիս է խոսքը: Կարծում եմ՝ առաջին հերթին հենց իրավաբանն ինքը պետք է գիտակցի իր ցանկացած արտահայտության արժեքը: Եվ երրորդ՝ զավեշտալի էր իմանալ, որ դատախազության և հանրության շահերը… միշտ պետք է հակադրվեն: Ինչ խոսք, երկաթյա տրամաբանություն է: Հ.Գ. Գրառումը մշակելիս տեղեկացա, որ Մ. Գրիգորյանի մյուս պաշտպանն էլ այսօր ասուլիսի ընթացքում զարմացել է, թե ինչպե՞ս է դեռ դատարանի որոշման «թանաքը չչորացած» և դրան չծանոթացած՝ դատախազությունը որոշել, որ դատական ակտն անհիմն է և ենթակա է բողոքարկման՝ միաժամանակ հարկ համարելով տեղեկացնել, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ այդ որոշմանը: Ցավում եմ, իհարկե, որ փաստաբանն այսքան ժամանակ դեռ չի հասցրել ծանոթանալ իր պաշտպանյալին վերաբերող ակտին: Բայց ո՞ր տրամաբանությամբ պետք է դրանից հետևեր, որ դատախազությունը ևս պետք է դա արած չլինել, կամ որտեղի՞ց հարգելի պաշտպանը վերցրեց, որ դատախազությունը չէր կարող ծանոթ լինել դատարանի որոշմանը: Եթե շաբաթ օրը հարգելի պաշտպանը դիմեր, ես մեծահոգաբար անձամբ այդ որոշումը կտրամադրեի նրան: Մեր գործընկերներին խնդրում ու հորդորում եմ՝ սեփական վարքագծով դատողություններ չանել իրենց իրավասություններից օգտվելու մյուսների բարեխղճության մասին»

դիտվել է 67 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am