Հայուհու որդի Սաուդյան Արաբիայի ամենասիրելի արքայազներից մեկը մահացել է
87 տարեկան հասակում Սաուդյան Արաբիայում մահացել է արքայազն Թալալ Աբդել Ազիզ Ալ Սաուդը՝ Սաուդյան պետության հիմնադիր Աբդել Ազիզ Ալ Սաուդի որդին, թագավոր Սալմանի եղբայրը: Ալ Սաուդների ավագ որդին, ով հայտնի միլիարդատեր Վալիդ բեն Թալալի հայրն է, կյանքի վերջին տարիների ծանր հիվանդ էր: Արքայազն Թալալի մայրը՝ Մունայիրը, հայուհի է եղել, ով փրկվել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից:
