Ահա և սկիզբը... Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)
Ահա և սկիզբը։ Դիպուկահարների համապետական մրցաշարը մեկնարկեց։ Մասնակիցները վիճակահանությամբ ընտրեցին իրենց համարները և սկսեցին պատրաստվել։ Ուրախալին այն է, որ շուրջ 50 քաղաքացիական և զինվորական մասնակիցներից 7 -ը ժամկետային ծառայողներ են։ Գլխավոր մրցավարը առաջին մասնակցին (ժամկետային զինծառայող) բացատրում է անվտանգության կանոնները։ Մասնակիցը կրակում է ՍՎԴ դիպուկահար հրացանով։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
