Կամ ֆուտբոլով ու այլ հոբբիներով զբաղվեք, կամ տիրություն արեք օպերատիվ վիճակին
«Թալանում են փոխոստիկանապետի բնակարանը, թալանում են ավտոմեքենաներ, ինչի մասին շրջապատից սկսած մինչև սոցցանցեր լիքը վկայություններ կան: Գաղտնալսում են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, վարչապետին, հանցագործության բացահայտում ու պատասխանատվության ենթարկվողներ չկան…. Կամ ֆուտբոլով ու այլ հոբբիներով զբաղվեք, կամ տիրություն արեք օպերատիվ վիճակին: Եթե դուք եք անպաշտպան, սովորական քաղաքացին ինչպես մտածի, որ ինքը պաշտպանված է…»,- իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
