Որտե՞ղ կարող է բռնկվել 3-րդ աշխարհամարտը․ երեք թեժ կետերն ըստ National Interest-ի

Ամերիկյան զինվորականների կեսից ավելին համոզված է, որ համաշխարհային պատերազմը սարերի հետևում չէ։

Հաջորդ տարի Հարավային Չինաստանը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեայի թերակղզին կմնան ամենաթեժ շրջանների ցանկում, որտեղից կարող է սկիզբ առնել երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլիի «National Interest»-ի հոդվածում։

Ֆարլիի խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի պայքարը ներկայում տեղի է ունենում տնտեսական պատժամիջոցների և սակագների վեճերի շրջանակներում, սակայն, քանի որ երկկողմ հարաբերությունները վատանում են, հակամարտությունը կարող է դուրս գալ եղած սահմաններից: Ըստ Ֆարլիի, հաջորդ հնարավոր վայրը Ուկրաինան է, որտեղ կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Նա հիշեցրել է Կերչի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ նշելով, որ դա տարածաշրջանում լարվածության աճ է առաջացրել։ Ընդ որում՝ նա կարծում է, որ Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «ստատուս քվոյի խախտմամբ»:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածությունը՝ նույնիսկ փոքր ցնցումը կարող է խախտել փխրուն բալանսը, որը պահպանվում է վերջին մի քանի տարիներին, և Արևելյան Եվրոպան նետել քաոսի մեջ»,- նախազգուշացնում է Ֆարլին:

Երրորդ «թեժ» տարածաշրջանը Պարսից ծոցն է, որտեղ լարվածությունն աճում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, Եմենի ու Սիրիայի հակամարտությունների պատճառով: Ըստ նրա՝ չորրորդ օջախը նախկինի պես Կորեական թերակղզին է, չնայած Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի քայլերին: Ֆարլին նշում է, որ «թեժ կետեր» կարող են առաջանալ նաև այլ պետություններում: Նրա կարծիքով՝ մոտ ապագայում, հավանաբար, ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալում: armeniasputnik.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am