ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող  վարքագծի: Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը: ՀԱՆՐԱԳԻՐ (Պետիցիա) ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին  Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրելով, որ՝  Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝ ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի: 1. 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը և հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ և բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու և անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ: Հայ հասարակությունը, մասնավորապես գյումրեցիները, այդպես էլ չստացան երաշխիքներ, որոնք կերաշխավորեին նման ահավոր միջադեպերի հետագա բացառումը: 2. ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց  հայ կնոջը: 3. Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն և հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը: Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ: 4. Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում: 5. Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին: Ելնելով վերոշարադրյալից՝ մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր և կասկածահարույց է դառնում, այլև մեր ազգային շահերին հակասող և անհեռանկար: Մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներում: ՈՒՂԵՐՁ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մշտական հիմունքներով տեղակայված են ռուսական զորքեր: Դրանք Հայաստանում են ՀՀ բարձրագույն իշխանության և հասարակության լուռ համաձայնությամբ: Այս հանգամանքը ի հայտ է բերում ցավալի մի իրողություն. հայ հասարակական- քաղաքական միտքը դեռ չի թոթափել «հավերժ բարեկամի» քայքայիչ մտածելակերպը: Մինչդեռ, «հավերժ բարեկամի»՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական  ձգտումները, ինչպես ցույց են տալիս փաստերը, հաճախ հակոտնյա են հայ ժողովրդի, Հայաստանի շահերին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը զինում է ՀՀ ռազմաքաղաքական հակառակորդ Ադրբեջանին և տարածաշրջանի այլ երկրների: Դա ի ցույց է դնում ռուսական միլիտարիզմի իրական նկրտումները՝ տարածաշրջանը վերածել անկայուն տիրույթի: Նման քաղաքականության հետևանք է նաև ռուսական զինված ուժերի պահվածքը հյուրընկալ երկրի՝ Հայաստանի տարածքում: Նրանք պարբերաբար ի ցույց են դնում իրենց ցինիկ, արհամարհական վերաբերմունքը Հայաստանի պետության և ՀՀ քաղաքացիների հանդեպ: Փաստերը բազմաթիվ են և հանրությանը հայտնի:   Չնայած այդ ամոթալի իրողությանը՝  պաշտոնական Երևանը կրկնում է Մոսկվայի՝«մի քաղաքականացրեք» թեզը: Պետք է արձանագրել, որ «հավերժ բարեկամի» քաղաքական կարծարատիպը որդեգրել են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: Ռուսաստանի հետ արժանապատիվ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը երբեք չի եղել Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում. վասալային կախվածությունն ընդունվել է որպես անվիճարկելի իրողություն: Միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում է՝ իր շահերը ստորադասելով Մոսկվային: ՌԴ-ի հետ ՀՀ-ն կնքում է պայմանագրեր, ուր ՌԴ շահերը դարձյալ գերակա են: Այս ամենի հետևանքով միջազգային հարաբեություններում Հայաստանի Հանրապետության դիրքերը դառնում են խոցելի, իսկ Երևանի նկատմամբ վերաբեմունքը՝ արհամարհական: Մենք համոզված ենք, որ Նոր Հայաստանի իշխանությունները քաղաքական նոր խնդիրներ պետք է առաջադրեն՝ Ռուսաստանի հետ նոր՝ իրավահավասար, իրական գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ հաստատելով՝ վերանայելով ներկա անարժանապատիվ հարաբերությունները: Մասնավորապես, որպես առաջին քաղաքական քայլ, պետք է պետական իշխանությունների մակարդակով կարգուկանոն սահմանել Հայաստանում ռուսական զինուժի և զինտենիկայի յուրաքանչյուր տեղաշարժի  նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին: Այդ նպատակով՝

  • անհրաժեշտ է ընդունել Հայաստանի տարածքում օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին նոր օրենսդրական ակտեր,
  • պետք է ռուսական կողմի հետ սկսել բանակցություններ՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության և պարտավորությունների սահմանման վերաբերյալ:
Մենք, ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, կոչ ենք անում Հայաստանի քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձնել Ռուսաստանի հետ Հայաստանի համար արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ ձևավորելու խնդիրը: Համոզված ենք, որ Հայաստանի առաջընթացը, միջազգային վարկանիշը, հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատումը մեծապես կախված է այդ խնդրի լուծումից: Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը բարձրագույն արժեք են, և դրանց թուլացման ցանկացած փորձ պետք է արժանի պատասխան ստանա: 24.12.2018թ.

դիտվել է 18 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am