Մելինե Դալուզյանի մոտ դոպինգ է հայտնաբերվել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ծանրորդների անուններ, որոնց դոպինգ-փորձանմուշները դրական արդյունք են տվել։ Խոսքը գնում է 2012 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ-թեստերի մասին։ Ցանկում է նաև հայ ծանրորդուհի Մելինե Դալուզյանի անունը: Նրա մոտ հայտնաբերվել է դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն և ստանոզոլոլ։ Մելինե Դալուզյանը ժամանակավորապես հեռացվել է՝ մինչ գործի քննության ավարտը։
