Ավերիչ ցունամի՝ Ինդոնեզիայում. զոհերի թիվը 281-ի է հասել (տեսանյութ)
Ինդոնեզիայում Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի: Վերջին տվյալներով տուժել է 1 016 մարդ, 57-ը համարվում է անհետ կորած: Փրկարարները շարունակում են իրականացնել տարհանման աշխատանքներ:
