Սպիտակ տունը չի աջակցում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ազգային միասնական կառավարություն ձևավորելու առաջարկությունը դատապարտված է ձախողման, հայտնում է TASS-ը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Ակնհայտ է, որ դա դատապարտված է անհաջողության»,- մեկնաբանել է նա Սիրիայի առաջնորդի խոսքերը: Էռնեստը նաև անբարոյական է անվանել անմեղ բնակիչների դեմ Ասադի կողմից կառավարական ուժերի օգտագործումը: Ավելի վաղ Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում առաջարկել էր «ձևավորել ազգային միասնական կառավարություն, որը կներառի այն բոլոր քաղաքական շարժումները, որոնք կցանկանան այնտեղ մտնել»:
