Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 1986թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել: 1950թ. ծնված Հենրիկ Ն-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն-ի ոտքերին, որը ժամը 22.00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 21.45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել և դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ:
Հանցագործության գործիք հրացանն առգրավված է:
Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է:
Նշանակվել են ԴԲՓ, դատաձգաբանական, դատաքիմիական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը