«Ինչպես և ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց». Արփինե Հովհաննիսյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի՝ կկրճատվեն (կօպտիմալացվեն) ոչ միայն Մշակույթի և Սփյուռքի, այլ նաև Սպորտի, Գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները... Հարգելի գործընկերներ, ինչպեսև ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: (Տես` մեկնաբանության մեջ) Նախագծի համաձայն կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետևանք` 1) առաջնային և ամենացավոտ հետևանքը, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է: Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։ Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց: Հատկապես Ամանորից առաջ չէի անդրադառնա այս նախագծին, եթե խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, զբաղված չլինեին միմյանց դեմ աստղային պատերազմներ վարելով կամ տոնածառի հանդես «խափանելով», իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ բանուգործը թողած` չհաշվեին թե ըստ իրենց ինչքան ժամանակով է հեռացել հանրապետականը։ Իսկ մարդիկ պետք է տեղեկացվեն իրենց սպասվող հեռանկարի մասին, որպեսզի պլանավորեն իրենց հետագա քայլերը: Քիչ անց մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը: Հ.Գ. Կարծում եմ` վարչապետը ժանրի կանոններով կառաջարկի, որ այս բոլոր նախարարությունների աշխատակիցները ևս գործադուլ անեն, միևնույն է իրենք հո սպորտսմենները, էներգետիկները կամ գյուղատնտեսները չեն, ինչպես մշակույթի նախարարության աշխատակիցները մշակույթը չեն: Եվ այս ամենը պետք է անել չմոռանալով նախորդ կառավարության հիմք դրած ծրագրերի ֆոնին լուսանկարվելը (շաբաթ օրը Վանաձորում բացված գործարանի հիմնարկեքը վարչապետ Կ. Կարապետյանն էր իրականացրել(տես՝ կից հղումը)։ Բայց այդ մասին իհարկե ոչ մի խոսք: Հ.Հ.Գ. Մի դիտարկում վարչապետի` նախկին իշխանության կողմից մի քանի քվեի համար պաշտոնով վարձահատույց լինելու հայտարարության մասով։ Մի բան հստակ է ՝ նախորդ իշխանությունը չի կարևորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար։ Հ.Հ.Գ. 2 Պետական ծառայողների համար կառավարության մյուս անակնկալի մասին կտեղեկացնեմ Ամանորից հետո»:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am