Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ընդունել լուծարել Դիլիջան խոշորացված համայնքի մաս կազմող Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Սիմոնյանի հետ 2018թ. սեպտեմբերի 4-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակել Սեդա Ասիրյանին: Այդ որոշման մեջ մարզպետն իր նշանակման հիմք է ընդունել ՀՀ առաջին փոխվարչապետի 2018թ. դեկտեմբերի 3-ի գրությամբ ներկայացված առաջարկությունը: Հովքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները` շուրջ 20 հոգի, համաձայն չեն մարզպետի այդ նշանակմանը:
Նրանք հայտնում են, որ Սեդա Ասիրյանը մասնակից է Հովքի դպրոցում նախկինում տեղի ունեցած անօրինականություններին: Ծնողները հայտնել են, որ մտադիր են իրենց երեխաներին` Հովքի դպրոցի շուրջ 30 աշակերտներին, ուսումնառության համար այլ դպրոցներ տեղափոխել:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը