Ճնշումներով ու արտաքին միջամտություններով տնօրեններ չպիտի նշանակվեն. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է,որ Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է, դասերը նորմալ հունով են ընթանում: «Բոլոր բարձրացված մտահոգությունները մանրակրկիտ ստուգվել են հատուկ այդ հարցով կազմավորված հանձնաժողովում, և անիմաստ էր այլևս նման պայքար տանել։ Արդեն կապրիզների դաշտից էր, որ մարդիկ ասում էին` չէ, մենք չենք ուզում նոր տնօրենին, մենք ուզում ենք մեր հին տնօրենին, բայց իրավական երկրում, ժողովրդավարության պարագայում այդպիսի կանխակալ մոտեցումներով կամ ճաշակով չեն առաջնորդվում․ ինստիտուտները պետք է գործեն վերջապես: Դա նաև որոշիչ էր այլ դպրոցների համար, որ այլևս «դաբրոներով», ճնշումներով և արտաքին միջամտություններով տնօրեններ չպիտի նշանակվեն, փոխվեն մեր երկրում և մասնավորապես Կոտայքի մարզում: Դրա վառ ապացույցը նաև վարչապետի քաղաքական քայլն էր` անձամբ գալ դպրոց, բոլոր կողմերի հետ քննարկել, բոլոր կողմերի հետ առերեսվել և բոլորին դա բացատրել»,- ասաց Կոտայքի մարզպետը: Ավելի վաղ հայտնի էր,որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված տնօրեն Աննա Բալյանի և կառավարման խորհրդի անդամների հետ: Դպրոց էին եկել նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ծնողները պահանջում էին, որ շարունակի պաշտոնավարել նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը: Դպրոցում խորհրդակցություն էր տեղի ունեցել բոլոր կողմերի մասնակցությամբ: Ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը հայտնել էր, որ մյուս թեկնածուի կողմից խորհրդի անդամների հանդեպ ուղղորդում է եղել՝ ճնշումներ: Նույնը պնդել էր նաև ընտրված տնօրեն Աննա Բալյանը: Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնել էր, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ հնչեցրել: Վարչապետը, լսելով կողմերին, նշել էր, որ իրավական առումով որևէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետը պետք է նշանակի Աննա Բալյանին: Փաշինյանը նաև իրավապահ մարմիններից պահանջել էր քննել և հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների վրա: Փաշինյանի որոշումը ներկաներին չէր գոհացրել և նրանք որոշել էին շարունակել պայքարը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am