Կրկին վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին կանգնեցված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանը վնասվել է։ Դեռևս հայտնի չէ՝ ով է դրա հեղինակը, սակայն օրեր առաջ ևս վնասել էին արձանի որոշ հատվածներ։ Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել էր այս տարի` սեպտեմբերի 30֊ին. հենց այդպիսի տեսքով Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսեց իր քայլարշավը Գյումրի քաղաքից` 14 օրում անցնելով մի քանի մարզերով և ապրիլի 13-ին հասավ Երևան, որոշ ժամանակ անց էլ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։
