Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում

21.06.2005 թվականից ուժի մեջ մտած ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք  չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են։

07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը և այդ ժամանակից մինչև 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:
Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40 %-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից: Ինչ վերաբերվում է զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տևողությունը կազմում է`
  • մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
  • 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
  • 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր»։
16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կագավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը և ավելացել է «օրացույցաին օր» ձևակերպումը՝ ըստ էության չանրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին: Եթե պետբյուջեով այդ գումարները հաշվարկվել են և փոխանցվել հիմնարկներին, նշանակում է, որ գործ ունենք կոռուպցիոն սխեմայի հետ։ Ամեն դեպքում, մոտավոր հաշվարկներով, 2005 թվականից պետության պարտքը զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց նկատմանբ կազմում է մոտ 120 մլն դոլարին համարժեք դրամից ավելի գումար։ Հենց այդքան գումարի բեռ այժմ բյուջեի վրա չդնելու համար է, գուցե, կառավարությունը խուսափում քրեաիրավական գնահատական տալ հարցին։ Սակայն այդ գումարները, ըստ ամենայնի, հատկացվել են, բայց չեն հասել աշխատողներին։ Այդ դեպքում, զոհ են գնացել ինչ-որ տեղ, ինչ-որ նպատակների համար կամ հոսել են ինչ-որ գրպաններ։ Ամեն դեպքում, սա հարց է, որով պետք է զբաղվեն թե մարդու իրավունքների պաշտպանը, թե աշխատանքի տեսչությունը, թե կառավարությունն ընդհանրապես և իրավապահ համակարգը։ yerevan.today

դիտվել է 246 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am