Ամենադաժան մարդասպան Ռոբերթ Բլեքը մահացել է բանտում
Ամենադաժան ու հայտնի մարդասպաններից մեկը` 68-ամյա Ռոբերթ Բլեքը մահացել է Հյուսիսային Իռլանդիայի բանտում, որտեղ ցմահ պատիժ էր կրում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Բլեքի «հաշվին է» 1980-ականներին դպրոցականների 4 ապացուցված սպանություն, ինչպես նաև սեռական հողի վրա մի քանի հանցագործություններ: Նա սպանել է 9-ամյա Ջենիֆեր Քարդիին, ապա նա առևանգել և սպանել է 11-ամյա Սյուզեն Մաքսվելին` Կալիֆոռնիայից, երբ նա գնում էր թենիս խաղալու: 5-ամյա Քերոլայն Հոգն առևանգվել է Էդինբուրգի մանկական հրապարակում, իսկ 10-ամյա Սառա Հարփերը` հացի գնալիս:
