Անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի. Լիլիթ Մակունց

Անկախ նրանից, որ մշակույթի ոլորտում է նախարարությունը, նախարարի պաշտոնը քաղաքական է, և կարևոր էր այդ փորձը ձեռք բերելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, ով այսուհետ զբաղեցնելու է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը: Խոսելով քննադատությունների մասին, որ ինքը մշակույթի ոլորտի ներկայացուցիչ չի եղել՝ նշանակվելով նախարար՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ սովորաբար միջազգային պրակտիկայում այդպես է: «7 ամիսների ընթացքում համոզվեցի, որ անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի»,-նշեց նա՝ իր այս տեսակետը բացատրելով նրանով, որ օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կոնկրետ որևէ արվեստի ներկայացուցիչ է, ապա այստեղ կարող են լինել յուրայիններ, ոչ յուրայիններ, բացի այդ, տվյալ անձը ֆիքսվում է մի կոնկրետ ոլորտի վրա, իսկ նախարարի հիմնական գործառույթը կառավարչի գործառույթն է: Անդրադառնալով Համազգային թատրոնում վերջին զարգացումների՝ Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ բարեբախտաբար, այստեղ կոնֆլիկտները լուծվել են, ընտրվել է տնօրեն, ով աշխատում է: Հարցին՝ չի՞ վախեցնում մշակույթի ոլորտից քաղաքականություն անցումը, նա արձագանքեց, որ պետական կառույցում աշխատելու պարագայում, եթե ցանկանում ես շարունակել քաղաքական գործունեությունը, դա էլ պետք է դիտարկել: «Գտնում եմ, որ այն քաղաքացիական փորձառությունը, որը ձեռք եմ բերել տարիների ընթացքում դեռևս 2003 թ-ից, կարող եմ կիրառել այստեղ»,-նշեց նա: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, նա նշեց,որ այն որոշումները, որ ընդունել են, միասնական են լինելու, սակայն լինելու են քննարկումներ, նույնիսկ՝ բուռն, ոչ մի ավտորիտար որոշում չի կայացվելու: Նա հայտնեց, որ խմբակցությունը երեկ առաջին քննարկումն է անցկացրել, քննարկել ապագա անելիքները: Հարցին, թե ինչու է հենց իրեն առաջարկվել ղեկավարել խմբակցությունը, նա պատասխանեց. «Խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածուները մի քանիսն են եղել, և վարչությունը ինչպես մյուսների հարցում, ինչ-որ առաջնահերթություններից ելնելով, որոշել է, որ ինձ են առաջադրում, թե ինչու հենց ինձ, ճիշտ կլինի այդ հարցը հենց վարչությանը ուղղել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ սկզբունքով են առաջնորդվել»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am