Հանքում հայտնաբերվել են ութ հոգու մարմիններ
Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սոլիկոմսիկի շրջանում «Ուրալկալիում» հանքում տեղի է ունեցել հրդեհ: Փրկարարները նշված հանքավայրում ութ հոգու մարմիններ են հայտնաբերել. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Պերմի մարզի նահանգապետի և կառավարության մամլո ծառայությանը: Հրդեհը դեռ չի մարվել, կան մոտ 30 քմ մակերեսով այրվող օջախներ. հայտնում է գործակալության զրուցակիցը: Ինչպես հայտնել է ФГУП US-30 ընկերության ղեկավար Անդրեյ Մաքսիմովը, զոհերի ընտանիքներին կվճարվի երեք միլիոն ռուբլի:
