Երբ կօգտագործվի դպրոցներում առաջին խոսող գիրքը

Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: Այս մասին «Armenpress»-ի հետ զրույցում նշեց  կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաև դրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման սարքերի բանկեր դպրոցներում, ու դասի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, դպրոցը դրանք կտրամադրի այն երեխաներին, որոնք այդ սարքերը չեն ունենա: Հիմա սմարթֆոնները բավական տարածված են նաև մարզերում ապրող երեխաների շրջանում, բայց բոլոր նրանք, ովքեր դրա կարիքը կունենան, այդ բանկերի միջոցով դրանք կկիրառեն»,- ասաց Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցներում առաջին խոսող գիրքը կհայտնվի արդեն գարնանը: «Գարնանը կունենանք պիլոտային մեկ դասագիրք, արդյունավետության դեպքում արդեն մյուս դասագրքերը կլինեն խոսող: Մենք, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի տարրական դպրոցում զերծ մնանք սարքերի օգտագործման անհրաժեշտությունից կամ դրա օգտագործման ժամանակը զգալի կրճատենք, իսկ միջին ու ավագ դպրոցում ավելի տարածված կլինեն նման գրքերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը: Դեկտեմբերի 2-ին  կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ էր ներկայացրել խոսող գրքերի մասին: «Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են և նորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,- գրել էր Հարությունյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am