«Եթե Արմենչիկին ժողովրդական տալը սխալ է, ապա ինչո՞ւ Նիկոլին ժողովրդական վարչապետ դարձնելը ճիշտ է». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարության վերացումը 30 տարվա լիբերալիզմի շարունակությունն է Մշակույթի նախարարությունը լուծարելու ծրագիրը այն է, ինչ նախորդ իշխանությունները դանդաղորեն անում էին։ Իհարկե, միանգամից նախարարությունը վերացնելու համարձակություն չունեին, զգուշանում էին հասարակական դժգոհությունից, բայց դա անում էին աննկատ՝ գրադարանների, կինոթատրոնների, թատրոնների շենքերը սեփականաշնորհելով։ Սովետի փլուզումից հետո քանի՞ գրադարանի, կինոթատրոնի ու թատրոնի շենք է սեփականշնորհվել, ո՞ր նախարարների ժամանակ են սեփականաշնորհվել, խնդրեմ, ուսումնասիրության թեմա։ Հենց այս սեփականաշնորհումներն էլ մշակույթի նախարարության դանդաղ լուծարումն էր։ Որ դժգոհությունից չխուսափեին, Օպերայի շենքն ու Սունդուկյանի թատրոնն էլ կսեփականաշնորհեին։ Մի քանի տեղ հանդիպեցի, թե ո՞ւմ է պետք մշակույթի նախարարությունը, եթե Արմեչիկին ժողովրդական արտիստի կոչում է տվել։ Արմենչիկին ժողովրդականի կոչում տվել է ժողովուրդը` նրա համերգների անշլագնենրով, իշխանությունն էլ ժողովրդական արտիստի կոչում տալով արձանգրել է դա։ Եթե Արմենչիկին ժողովրդական տալը սխալ է, ապա ինչո՞ւ Նիկոլին ժողովրդական վարչապետ դարձնելը ճիշտ է, որը բերել է նրան, որ նրա ամեն քայլ պոստֆակտում գովաբանողների բանակներ են ստեղծվում։ Կամ, շատերը ասում են, թե այս 30 տարում Մշակույթի նախարարությունը ոչ մի բան չի արել, ոչ մի քաղաքականություն չի ունեցել, ուրեմն, պետք է լուծարել։ Չգիտեմ` արել է, թե չի արել, բայց հեղափոխական այս տրամաբանության հետևորդները վստահ են, որ Հայաստանի նախորդ կառավարություններն էլ ոչինչ չեն արել, կամ միայն վատ բաներ են արել, ուրեմն, իրենց սկզբունքերում հետևողական լինելու դեպքում պետք է առաջարկեն Հայաստանի Հանրապետությունն էլ լուծարել։ Նոր կառավարությունը` որպես նախորդների ազատականության գաղափարական ժառանգորդ և արդեն լեգիտիմ իշխանություն, այդ լուծարումը ակնհայտ է անում, սակայն կրկին որոշ խաբեությամբ։ Ինչպես նախորդների, այնպես էլ Իմ քայլը դաշինքի ու ՔՊ-ի ծրագրում չի եղել Մշակույթի նախարարությունը լուծարելու կետ, ինչո՞ւ, պարզ է, նույն պատճառով՝ հասարակական դժգոհությունից խուսափելու համար, կոնկրետ այս անգամ, որ ընտրություններում ձայն չկորցնեն։ Պատկերացնենք` նախընտրական ելույթներում Նիկոլ Փաշինյանը ասֆալտին փռելու փոխարեն խոսեր մշակույթի նախարարությունը լուծարելու մասին, գոնե մշակութային ոլորտից բազմաթիվ ձայներ կկորցներ։ Եթե նախընտրական ծրագրում չեն գրել Մշակույթի, Սփյուռքի, Սպորտի նախարարությունները վերացնելու նախագիծը, ապա ընտրություններից հետո դա անելը պարզ խաբեություն է, և նախ պետք է սա արձանագրել հետո որոշել՝ ճի՞շտ է անում, թե՞ ոչ, գովաբանե՞լ, թե՞ քննադատել»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am