SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Արմենիա բժշկական կենտրոնում 40-ամյա Նվեր Եսայանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մահացած Ն. Եսայանի հարազատներից՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 64-ամյա Կամո Եսայանը և հայտնել, որ Ն. Եսայանը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նշված կենտրոնի սրտաբանական բաժնի բժիշկ Պապիկյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Եսայանը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել «սուր կորոնալ սինդրոմ, շաքարային դիաբետ ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Ն. Եսայանի մահվան հանգամանքները: SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել բժշկական կենտրոնի տեսակետը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը