Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով:
15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը «օդերով հանեն»:
Մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը:
Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը: Ոստիկանները հայտնաբերել են նաև այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը