Պուտինը եւ Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին, այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: «Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձեւաչափը նախատեսում է նաեւ կառավարության անդամների մասնակցությունը»,- նշել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
