Փաշինյանի ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում. Շարմազանով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն անհանգստացրել է Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին, թե՝ մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: «Դա արդեն շատ վատ ազդակ է, Մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- ասել է Փաշինյանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը ցինիզմ որակեց. «Փաշինյանի այդ ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում՝ Փաշինյան ջան, եթե առանց կառավարության ու առանց վարչապետի 7 ամիս ժողովուրդը կարող է գոյություն ունենալ, ապա քո արշինով մի չափիր, առանց մշակույթի չի կարող։ Մեր պետականության բացակայության պայմաններում մշակույթն է պահել հայ ժողովրդին։ Մենք մշակութաստեղծ ազգ ենք, ու Մշակույթի նախարարությունն ավելի կարևոր է, քան նույնիսկ ամենաձախողված վարչապետը»։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները պետք է մնան. «Եթե եղել է վատ վիճակ, Լիլիթ Մակունցը եկել էր նախարար, թող հպարտ մշակութասերներով նորմալ Մշակույթի նախարարություն ստեղծեին։ ՀՀ-ն պարտավոր է ունենալ և՛ Մշակույթի, և՛ Սփյուռքի նախարարություններ։ Ինչ վերաբերում է օպտիմալացումներին, ապա մարդկանց դժգոհության ֆոնին ինքը եկել է իշխանության, երջանիկ ու հպարտ քաղաքացիներ էր ցանկանում, այդ գործազուրկ քաղաքացին ո՞նց կարող է հպարտ ու երջանիկ լինել։ Մինչև մարդկանց կրճատելը պետք է որևէ բան առաջարկես, նոր կրճատես։ Եթե իրենց թվում է, թե մեր խելքը չէր հասնում, որ կարող է՝ մի քիչ ուռճացված է, բայց մենք սոցիալական բաղադրիչին էլ էինք նայում։ Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր»,- ասել է Փաշինյանը։ Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մշակույթը շփոթել է ներդրումների հետ. «Ի՞նչ է նշանակում՝ մշակութային քաղաքականություն, էլ ինչպե՞ս է լինում։ Մշակույթն ու կրթությունը բոլոր երկրներում սուբսիդավորվում են։ Հիմա ի՞նչ է նշանակում, որ 300 մլն ավելի գումար են տվել, կարող են փակե՞լ։ Փաշինյանին ասեք, որ սխալ ճանապարհի վրա է։ Մեծամտությունն ու գոռոզությունն իրեն կործանելու է։ Ես չէի ուզենա, որ ժողովրդի կողմից լեգիտիմություն ստացած վարչապետը, որը, ըստ իս՝ արժանի չէ լինել պետության ղեկավար, ու ես բազմիցս այդ մասին ասել եմ, այնքան մեծամտանա, որ արդեն մուննաթ գա։ Չհասկացանք՝ պապական ժառանգությունի՞ց է այդ փողը դրել։ Վարչապետը ժողովրդի ծառան է, ժողովրդի կողմից վարձված պաշտոնյա է։ Իր ընտրած ճանապարհը սխալ է ու կործանարար՝ պետության և իր համար։ Ասել՝ ժողովուրդը լեգիտիմություն է տվել, ինչ կուզեմ՝ կանեմ, սխալ ճանապարհ է»։ Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրը սոցիալական խնդիրն է, և օպտիմալացման գնալուց առաջ պետք է նախարարությունների աշխատակիցների մասին մտածել. «Այդ մարդկանց որ ուղարկում է տուն, ի՞նքն է նրանց ընտանիքը պահելու։ Եթե պետական պաշտոնյային կրճատում ես ու իրեն այլ գործով չես ապահովում, ուրեմն՝ իրավունք չունես խոսել ժողովրդի անունից։ Ի՞նչ է նշանակում՝ օպտիմալացնենք։ Կարո՞ղ է՝ մի օր արթնանանք ու տեսնենք՝ միայն իր գրասենյակը կա։ Դա՞ է միայն արդյունավետ։ Այդ ո՞նց է լինում՝ ԱԺ պատգամավորների թիվն ավելանում է, արդյունավետ պատգամավորներն եկել են… այդպես չի լինում։ Եթե Լիլիթ Մակունցն ասում էր, թե ինքն է մշակույթը, ու հիմա նա գնացել է ԱԺ՝ որպես խմբակցության ղեկավար, չի նշանակում, թե Մշակույթի նախարարություն չպետք է լինի։ Ես չեմ կարծում, թե Փաշինյանն էլ է այն կարծիքին, որ մշակույթը Լիլիթ Մակունցն է, ու քանի որ Մակունցի դեմքով մշակույթը տեղափոխվել է ԱԺ, էլ Մշակույթի նախարարություն անհրաժեշտ չէ»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am