Մանվել Գրիգորյանը Ակնալիճի իր առանձնատանն է, այնտեղ ոստիկանները շուրջօրյա, 24-ժամյա ծառայություն են իրականացնում: Այս մասին այսօր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ես վստահեցնում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Մենք օրենքի կողմն ենք, դրանով է պայմանավորված, որ ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում»,- նշել է Օսիպյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Այսօր ժամեր շարունակ Երևան-Էջմիածին ճանապարհը փակ պահելուց հետո ցուցարարները հեռացել են՝ հանդիպում պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը