Սամվել Ալեքսանյանը հարկերը պետական, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական բյուջեին է մուծվում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրապարակված ցանկի համեմատ, թեպետ ամենաուշագրավը այն , որ կարծես ոչինչ չի փոխվել գործարա Սամվել Ալեքսանյանի կյանքում: Պարոն Լֆիկի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ»-ը կարծես մնայուն արժեք է բոլոր ժամանակներում, բոլոր եղանակնեին, բոլոր իշխանությունների ժամանակ: Ինչպես անցած, այնպես էլ այս տարի այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 16 միլիարդ 175 մլն դրամ հարկեր։ Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ժամանակահատվածում նույն ընկերությունը վճարել է 17 միլիարդ 164 մլն դրամ հարկ։ «Ալեքս Հոլդինգ»-ը 2017-ի հունվար-դեկտեմբերին պետբյուջե է վճարել 21.47 միլիարդ դրամ` զբաղեցնելով կրկին խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղը:Համեմատությունից կարելի է ենթադրել, որ մինչեւ դեկտեմբեր այս հոլդինգը դժվար թե ավելին հարկ վճարի, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածը: Ստացվում է, որ նոր իշխանության հայտարարած կոռուպցիայի, հարկեր թաքցնլու դեմ պայքարը կիրառվում է ընտրողաբար, ում նկատմամբ Փաշինյանը ցանկանում է: Բանն այն է, որ այս տարվա մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր իրականացրել «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում և ըստ հաղորդագրության՝ միլիոնների շարաշահումներ էր հայտնաբերել: Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ հարկեր են թաքցվում «Ալեքս հոլդինգը» ինչպես նախորդ , այնպես էլ այս տարի բարեխիղճ կերպով վճարել ու վճարում է հարկերը եւ հարկային ավելացումներ հատկապես այս տարի տեղի չի ունեցել: Հետեւաբար ստացվում է, որ կամ ԱԱԾ-ի ստուգումներն ու հայտնաբերած չարաշահումներն էին կեղծ եւ իրականությանը չէին համապատասխանում, կամ էլ Ալեքսանյանի գրանած գումարները վերադարձվել են, բայց ոչ պետբյուջե: Նոր իշխանությունները նախկինների նկատմամբ տնտեսական հաշվեհարդարում ըստ էության ստեղծել են փակ համակարգ, որտեղ հանրությանը չի իրազեկվում՝ ումից եւ որքան գումար է վերադարձվել եւ որքանն է գնացել պետբյուջե, որքանը Փաշինյանի ընտանեկան բյուջե: Յոթամսյա կյանք ունեցած իշխանականների շռայլությունը սեւեռել է շատերի ուշադրությունը, բայց հիմնավորումները, թե թանկարժեք քարոզարշավը, իշխանական փարթիները եւ այլ ծախսեր իրականացվում են միայն նախընտրական դրամահավաքի ժամանակ հավաքված գումարով, ծիծաղաշարժ են: Հայաստանը փոքր երկիր է եւ նման լուրերը տարածվում են լույսի արագությամբ ու արդեն շատերն են խոսում, թե ինչպես են Լֆիկներն ու իր նմանները դարձել հեղափոխականների նոր ստնտուն: Թե ինչպես են որոշ դեպքում ինքնակամ, հաճախ էլ պարտադրված մուծվում իշխանական կասային եւ հատկապես այդ քսակը տնօրինողին: Այնպես որ մինչեւ տարեվերջ պարզ կդառնա, թե ովքեր են բոլոր ժամանակների ծառաները, անկախ նրանից, թե ով կդառնա իրենց տերը: Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am