«Ավտոմեքենան գնել են այն ընկերությունից, որի սեփականատիրոջը կալանավորել են՝ ակնկալելով, որ նա ցուցմունք կտա երկրորդ նախագահի դեմ»

Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքի էջում գրում է. «Հեծանիվներով աշխատանքի շտապող երկրում՝ Դանիայում ապրած և աշխատած Տաթևիկ Ռևազյանը, ով Հայաստանում արդեն մի քանի ամիս ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեն և ով դեռ տակավին պարմանուհի է, 13,4 միլիոն դրամով կամ մոտ 28 հազար դոլարով հարկատուներիս հաշվին գնել է 2018թ. արտադրության «Toyota Camry» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենա: Դեռ մի կողմ, որ մեր հաշվին այդ պաշտոնը զբաղեցնող այս աղջիկն անցած ամիսների ընթացքում քաղավիացիայի ոլորտում գրեթե ոչինչ չի արել: Պարզապես հարց է առաջանում, թե ի՞նչ է լինում, որ գայթակղությանը չեն դիմանում անգամ արևմուտքում մեծացածները: Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ ավտոմեքենան գնել են այն ընկերությունից, որի սեփականատիրոջը կալանավորել են՝ ակնկալելով, որ նա ցուցմունք կտա երկրորդ նախագահի դեմ: Ամեն դեպքում, երևանյան սրճարաններում այդ մասին համառ խոսակցություններ են պտտվում: Ցավալի է, բայց զավեշտների շարքը մեր երկրում շարունակվում է: Ցուցադրում են նախկին իշխանությունների ժամանակ ձեռք բերված «Իսկանդերը», ասում են, թե բա՝ նոր Հայաստան, Գերմանիայի կանցլերին զբոսանքի են տանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցված Հյուսիսային պողոտայում, ասում, թե բա՝ նոր Հայաստան և անգամ չեն հիշում, որ նույն Անգելա Մերկելը Հայաստան է եկել նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, չինական արտադրության շտապ օգնության ավտոմեքենաները ցուցադրում են, թե բա՝ նոր Հայաստան ու կրկին մոռանում ասել, թե որ իշխանության ջանքերով են այդ ավտոմեքենաները հասել Հայաստան: Թվարկումը կարող ենք շարունակել ու շարունակել, բայց ի վերջո ինչ-որ մեկը կասի՞, թե Ռևազյանի աշխատանքին ինչպե՞ս է նպաստելու 2018թ. արտադրության շքեղ ավտոմեքենան»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am